Գրիգորի Վերմիշև

Արձակագիր

Գրիգոր Հակոբյան

Գրականագետ, բանաստեղծ

Գրիգոր Պետիկյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Կարայան

Արձակագիր, բանաստեղծ, առակագիր

Կարինե Սարգսյան

Հաղորդավար

Արմեն Խոջոյան

Գեղանկարիչ

Արթուր Բաբաջանյան

Բալետի արտիստ

Անուշ Նիկողոսյան

Ջութակահար

Արթուր Գևորգյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականագետ

21 հունվար, 1929 - 19 հուլիս, 2003

Ծնվել է Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում։ 1951թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1960թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ գրականության ինստիտուտում: 1983-95թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1995թ-ից՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Աշխատությունները նվիրված են հայ հին և միջնադարյան գրականությանը, մասնավորապես Գրիգոր Նարեկացու կյանքին և ստեղծագործությանը։ Հեղինակել է դպրոցական դասագրքեր և ձեռնարկներ։ Նրա աշխատասիրությամբ հրատարակվել են «Գրիգոր Նարեկացի. Մատյան ողբերգության» (1985թ.), «Նարեկի միջնադարյան լուծմունքը» (1990թ.), «Մովսես Խորենացի, ասույթներ, խոհեր, բնութագրումներ» (1992թ.), «Գանձարան հայ հին բանաստեղծության» (2000թ.) գրքերը: 1994թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1993թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար