Գևորգ Աքիմյան

Թարգմանիչ

Ջավախեցի

Արձակագիր, լրագրող

Ֆրունզե Ելանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արտավազդ Փելեշյան

Կինոռեժիսոր

Ռաֆայել Գասպարյանց

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Գրիգոր Մարիկյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Շմավոն Շմավոնյան

Գեղանկարիչ

Աշոտ Ազատյան

Գեղանկարիչ

ԴերՀովա

Կոմպոզիտոր

 

 

 

 

ՌԱՖԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Պատմաբան

12 հոկտեմբեր, 1929 - 16 հուլիս, 1998

Հայրիկ Աբրահամյան

Ծնվել է Հայաստանի Ղուշչի (այժմ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Կեչուտ) գյուղում: 1936թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1936-46թթ սովորել է Երևանի տարբեր դպրոցներում, ավարտել թիվ 23 դպրոցը։ 1946-47թթ սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1947-52թթ՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մեկ տարի եղել է ուսուցիչ, ապա 1954-57թթ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի սպասարկման բաժնի վարիչը, 1957-59թթ՝ կրտսեր գիտաշխատող։ 1959-62թթ սովորել է ՀՀ ԳԱ արևելագիտության բաժնի ասպիրանտուրայում։ 1963-68թթ եղել է բաժնի կրտսեր, 1968-71թթ՝ ավագ գիտաշխատող։ 1964թ. պաշտպանել է թեկնածուական, 1982թ.՝ դոկտորական ատենախոսություն (1985թ-ից՝ պրոֆեսոր)։ 1971-77թթ եղել է ԵՊՀ Արևելքի պատմության ամբիոնի ավագ դասախոս և նույն ամբիոնի վարիչը, 1978-80թթ՝ պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի ավագ դասախոս։ Հեղինակել է շուրջ 80 աշխատություններ, այդ թվում մի քանի գրքեր, որոնցից կարևոր են «18-րդ դարի հայկական աղբյուրները Հնդկաստանի մասին» (ռուսերեն, 1968թ.), «Միքայել Նալբանդյանի հնդկական ուղևորությունը» (1979թ.), «Վ.Ի.Լենինի և նրան նվիրված աշխատությունների հրատարակումը և տարածումը Արևելքի երկրներում» (1989թ.) մենագրությունները։ Համահեղինակել է «Համառոտ ուրվագծեր հայ գաղթօջախների պատմության» երկհատորյակը (հ.1, 1964թ., հ.2, 1966թ.) և «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի 6-րդ հատորը (1981թ.)։ 1985թ. պարգևատրվել է «1941-1945թթ Հայրենական պատերազմում հաղթանակի 40 տարին» մեդալով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար