ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Գրականագետ, բանասեր

3 հունիս, 1929 - 13 հոկտեմբեր, 2008

Ծնվել է Հայաստանի Ալավերդի քաղաքում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մինչև 1957թ. կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք։ 1957-63թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1963-70թթ եղել է Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահը, 1971-75թթ՝ ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ, 1976-85թթ՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, 1985-91թթ՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահը, 1985թ-ից, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1991թ-ից՝ դասախոս։ Եղել է ՀԽՍՀ 8-9 գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1971թ-ից՝ ՀԿԿ Կենտկոմի, 1976թ-ից՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ։ 1964թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1988թ.՝ դոկտորի գիտական աստիճան: Աշխատությունները վերաբերում են հայ դասական գրականության և սփյուռքահայ մշակույթի պատմության հարցերին: Հրատարակվել են նրա «Լիբանանահայ դեմոկրատական մամուլի պատմությունից» (1964թ.), «Արշակ Չոպանյան: Կյանքը և գործը» (1987թ.), «Հպանցիկ դիմապատկերներ» (1987թ., հոդվածների ժողովածու), «Ակնարկներ սփյուռքահայ հասարակական մտքի պատմության (1920-ական թվականներ)» (1994թ.), «Հուշապատում, դեմքեր, իրողություններ, մտորումներ» (1998թ.), «Ռամկավար ազատական կուսակցության պատմություն (1921-1940)» (գիրք 1, 1999թ.) աշխատությունները։ Անգլերենից և ռուսերենից թարգմանել է Մարկ Տվենի, Լ.Պերվոմայսկու և ուրիշ հեղինակների մի շարք գործեր։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար