ԼԵՎՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Լրագրող, գրականագետ

20 դեկտեմբեր, 1928 - 16 հունվար, 2009

Ծնվել է Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը: 1952-60թթ և 1960-80թթ աշխատել է «Կոմսոմոլեց» և «Կոմունիստ» (ռուսական) թերթերում: 1980-91թթ եղել է ՀԿԿ կենտկոմի գաղափարական բաժնի վարիչի մամուլի գծով տեղակալը: 1981թ. ստացել է բանասիրական գիտություների դոկտորի գիտական աստիճան: 1991թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1999թ-ից՝ Երևանի ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում (2003թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատանքները վերաբերում են հայ և ռուս գրականություններին, մամուլի տեսությանը, հրապարակախոսությանը, գրականության տեսությանը վերաբերող առանձին հարցերի: Ռուսերեն հրատարակվել են նրա «Բանաստեղծը, իրադարձություններ և ճակատագրեր» (Ավետիք Իսահակյանի հրապարակախոսությունը, 1972թ.), «Մարդը և սխրանքը, հայ պատերազմական արձակի պաթոսը» (1975թ.), «Անհատի կոնցեպցիան և գրականության հերոսը» (1982թ.), «Բեկումնային պահին. Վահան Տերյանի հրապարակախոսության մասին» (1989թ.) և այլ աշխատություններ: 1977թ-ից եղել է Հայաստանի գրողների, ապա՝ ժուռնալիստների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար