
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1 ապրիլ, 1928 - 6 հունվար, 2001
Ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի որդին։ 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972թ-ից եղել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչը։ 1968թ. Հայաստանում առաջինն է ստեղծել թարգմանական մեքենա։ Մշակել է կախվածությունների աքսիոմատացման եղանակները։ 1976թ. նրա ղեկավարությամբ հրատարակվել է «Հայոց լեզվի հանգաբառարանը» (42000 բառ): 1975թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1984թ-ից՝ պրոֆեսոր)։ Հրատարակվել են նրա «Իդեալականացված նախադասության կառուցվածքը և նրա փոփոխությունները խնդրառության կիրառման ազդեցությամբ» (1961թ., ռուսերեն), «Հայ-ռուսերեն ալգորիթմի մասին» (ռուսերեն, 1965թ.), «Նախածանցում և խնդրառություն» (1973թ.), «Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարան» (1982թ.), «Նախածանցված բայեր և նրանց խնդրառությունը» (ռուսերեն, 1984թ.), «Префиксальные глаголы и их управляющие свойства в современном русском языке» (1984թ.) գրքերը: Մահացել է Երևանում: