Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լեզվաբան, բանասեր

1 ապրիլ, 1928 - 6 հունվար, 2001

Ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի որդին։ 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972թ-ից եղել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչը։ 1968թ. Հայաստանում առաջինն է ստեղծել թարգմանական մեքենա։ Մշակել է կախվածությունների աքսիոմատացման եղանակները։ 1976թ. նրա ղեկավարությամբ հրատարակվել է «Հայոց լեզվի հանգաբառարանը» (42000 բառ): 1975թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1984թ-ից՝ պրոֆեսոր)։ Հրատարակվել են նրա «Իդեալականացված նախադասության կառուցվածքը և նրա փոփոխությունները խնդրառության կիրառման ազդեցությամբ» (1961թ., ռուսերեն), «Հայ-ռուսերեն ալգորիթմի մասին» (ռուսերեն, 1965թ.), «Նախածանցում և խնդրառություն» (1973թ.), «Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարան» (1982թ.), «Նախածանցված բայեր և նրանց խնդրառությունը» (ռուսերեն, 1984թ.), «Префиксальные глаголы и их управляющие свойства в современном русском языке» (1984թ.) գրքերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար