ՀԱՅԿ ԱՄԱԼՅԱՆ

Լեզվաբան

14 հոկտեմբեր, 1924 -

Ծնվել է Հայաստանի Փանիկ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1959թ-ից եղել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, 1975-90թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը։ 1975թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1981թ-ից՝ պրոֆեսոր)։ Զբաղվել է բառարանագրության պատմության ու տեսության հարցերով («Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանները», հ.1-2, 1964-71թթ)։ Հրատարակել է Երեմիա Մեղրեցու «Բառգիրք հայոցի» (1975թ.), Աստվածաշնչի «Գիրք Մակաբայեցույ» (1996թ.) և «Գիրք երկոտասան մարգարէից» (2000թ.) գրքերի քննական բնագրերը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար