Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

Հնագետ

26 օգոստոս, 1918 - 25 օգոստոս, 2004

Ծնվել է Երևանից փախած Սևանի ավազանում ժամանակավորապես ապաստանած ընտանիքում։ Շուտով ընտանիքը վերադարձել է Երևան, ուր նա հաճախել է դպրոց։ 1935թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1940թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ազգային թանգարանում: Նա թանգարանում աշխատել է նաև 1939թ., ուսմանը զուգահեռ, երբ տոնվել է «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակը։ Այստեղ էլ արժանացել է հնագետ, արևելագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ուշադրությանը։ Վերջինս 1942թ. նրան է տրամադրել դեռևս 1917թ. իր կողմից Նոր Գետիկի վանքում ընդօրինակած վիմագրերի ձեռագիր օրինակը, հանձնարարել մեկնել հնավայր, տեղում ստուգել, համեմատել և նորովի ընդօրինակել, վերծանել վանքի վիմագրերը։ Աշխատանքային պաշտոնավարումը սկսելով պատմության թանգարանում, հատկապես տարվել է հնագիտությամբ, առավել ևս, երբ 1944թ. իր կյանքը ընդմիշտ կապել է նշանավոր գիտնական Բորիս Պիոտրովսկու հետ։ Ապրելով Լենինգրադում, ուր տեղափոխվել էր մշտական բնակության դեռևս 1947թ-ից, իր մշտական մասնակցությունն է բերել Միջնադարյան Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Դվինի պեղումներին, հրապարակել միջնադարյան ապակեգործությանն ու սնդկամաններին նվիրված մենագրություններ, բազմաթիվ հոդվածներ։ Գիտական գործունեության զգալի մասը նվիրել է Դվինի պեղումներից հայտնաբերված միջնադարյան ապակեգործությանը։ Մասնակցել է 1989թ. Լենինգրադում կայացած 15-րդ միջազգային գիտական կոնգրեսի աշխատանքներին, որը նվիրված էր ապակեգործությանը։ Այստեղ նա կարդացել է երկու զեկուցում։ 1964-90թթ պաշտոնավարել է ԽՍՀՄ հնագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը։ Թեկնածուական ատենախոսության թեմա է ընտրել «Մխիթար Գոշը և Նոր Գետիկի վանքը» խորագրով թեզը, որը հաջողությամբ պաշտպանել է 1948թ.։ Աշխատությունը հիմնականում շարադրված է Նոր Գետիկի վանքի որմերին առկա վիմագրերի, պատմիչների վկայությունների գիտական համակողմանի քննության վրա։ Ուսումնասիրության էջերում այլ խնդիրների հետ հեղինակը քննության է առել «ժամատուն-գավիթ» տերմինների գործածության եզրերը միջին դարերում, դրանց իմաստը և հիմնավորել ժամատուն-գավիթների առաջացման ու վերջինիս հետագա իմաստավորումները։ 1977թ. վիմագրագետ Ս.Ավագյանի հետ հրապարակել է «Դիվան հայ վիմագրության» համապատասխան հատորը, որն ընդգրկել էր Իջևանի շրջանի պատմական հուշարձանների վիմագրերը։ Նոր Գետիկի վանքի վիմագրերից բացի հավաքել, վերծանել է նաև Հաղարծնի, Ջուխտակ վանքի, Մաթոսավանքի վիմագիր արձանագրությունները՝ համապատասխան ծանոթագրություններով: Հրատարակել է նաև հայ արձանագրություններին նվիրված այլ աշխատանքներ։ Մասնավորապես, ուշագրավ են Հյուսիսային Ուրալում 1970թ. պատահականորեն գտնված սրի վրա եղած արձանագրության վերծանությանը նվիրված հոդվածները։ 1984թ. արևելագետ Վ.Բարտոլդի հիշատակին նվիրված ընթերցումներում ներկայացրել է մի հաղորդում Մերձվոլգյան շրջանում հայտնաբերված հայկական խաչքարերի վրա հանդիպող վիմագրերի մասին։ Նույն խնդրին էր նվիրված նրա «Անիից և Բոլղարից գտնված երկու գործվածքի մասին» զեկուցումը։ Հիմք ընդունելով գործվածքների զարդաձևերը, գործելու տեխնիկան՝ հավաստել է դրանց Անի քաղաքից ծագելու խնդիրը։ Դրանով ապացուցել է, որ գոյություն են ունեցել առևտրական և մշակութային կապեր Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի և մերձվոլգյան քաղաքների միջև։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար