Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Արարատ Այվազյան

Բանաստեղծ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՆԻԿԻՏԱ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱ

Մշակութային գործիչ, թարգմանիչ

16 հունվար, 1858 - 6 փետրվար, 1937

Մկրտիչ Կարա-Մուրզա

Ծնվել է Կարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմ) քաղաքում։ Եղել է կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Միջոցներ չունենալով կրթությունը շարունակելու սկսել է օգնել բազմանդամ ընտանիքին, կատարելով զանազան աշխատանքներ։ 17 տարեկան հասակում մեկնել է Սիմֆերոպոլ, որտեղ աշխատել է գրաշար։ 1980-82թթ ծառայել է բանակում։ 1883թ. մեկնել է Թիֆլիս, եղբոր մոտ։ Ինչպես խոտովանել է ինքը, նրա վրա ցնցող տպավորություն է թողել մեծ վիպասան Րաֆֆու համաժողովրդական թաղումը։ Դա առիթ է դարձել, որպեսզի նա իրեն ամբողջովին նվիրի թարգմանությանը, հատկապես Րաֆֆու երկերի թարգմանությանը։ Նրա թարգմանությամբ ռուսերեն մի քանի հրատարակություն է ունեցել Րաֆֆու «Ջալալեդդինը», «Ոսկի աքաղաղը», «Խենթը» և այլ գործեր։ Բացի այդ նա ռուսերեն է թարգմանել նաև Ղազարոս Աղայանի «Անահիտ», Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս», «Ցավագարը» և այլ հայ հեղինակների երկեր։ Թիֆլիսում ծանոթացել և մտերմական կապեր է հաստատել Մաքսիմ Գորկու հետ: 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Կյանքի վերջին տարիներն ապրել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար