Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՄԱՐԻԱՄ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: Գեղանկարիչ Սարգիս Գարուկյանի կինն է։ 1978-83թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական բաժնում: 1997թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «International Association of Art» կազմակերպության, 2003թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2005թ-ից «Կերպար» նկարիչների ասոցիացիայի անդամ է։ Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Բեյրութում, Երևանում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում, Ստեփանակերտում, Մոնրեալում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեռլինում (1997թ.), Երևանում (1997թ., 2001թ.), Վանաձորում (1998թ.), ԱՄՆ-ում (2001թ., Թեքեյան մշակութային ընկերակցություն, Պեշկեթերյան պատկերասրահ, Ալթադենա):