
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ՍԱՐԳԻՍ ԳԱՐՈՒԿՅԱՆ

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում: Գեղանկարիչ Հենրի Գարուկյանի եղբայրն է, գեղանկարչուհի Մարիամ Համբարյանի ամուսինը։ 1978-83թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական բաժնում։ 1989թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1997թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «International Association of Art» կազմակերպության անդամ է, 2005թ-ից՝ «Կերպար» նկարիչների ասոցիացիայի անդամ։ Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Երևանում, Նյու Յորքում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Սան Պաուլոյում, Գլենդելում, Փարիզում, Մոնրեալում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեռլինում (1987թ.), Երևանում (1992թ., 2001թ.), Վանաձորում (1998թ.), ԱՄՆ-ում (2001թ., Թեքեյան մշակութային ընկերակցություն, Պեշկեթերյան պատկերասրահ, Ալթադենա), Մոսկվայում (2011թ., «Մի փոքր հայկական արև` մոսկովյան նոյեմբերին»):