Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ՄԱՐԻԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Կինոռեժիսոր

24 հուլիս, 1980 - 28 հունվար, 2018

Ծնվել է Երևանում: Եղել է բանաստեղծ Սեդա Վերմիշևայի թոռը: 1993թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 1996թ. ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետ, որտեղ սովորել է Վլադիմիր Կոբրինի արհեստանոցում։ 2003թ. ավարտել է ուսումը «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով։ Ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, Telluride Film Festival-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր մրցանակին, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում հատուկ նշման, ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ։ Նկարահանել է նաև «Խաղ» (2000թ.), «Հրաժեշտ» (2003թ., սցենարի հեղինակ), «Փարոս» (2006թ.), «Էնտրոպիա» (2012թ.), «Սխտոր, սոխ և պղպեղ» (2013թ.), «Ես չեմ» (2013թ., սցենարի հեղինակ) ֆիլմերը: 2006թ. «Փարոս» ֆիլմի համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կողմից արժանացել է մրցանակի, իսկ 2013թ. «Ես չեմ» ֆիլմի համար՝ Հայաստանի ազգային «Հայակ» կինոմրցանակի: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար