Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՌՈՒԴՈԼՖ ԺԱՄՀԱՐՅԱՆ

Կինոօպերատոր

17 հունվար, 1938 - 22 մարտ, 2019

Ծնվել է Երևանում։ Եղել է ինոռեժիսոր, բեմադրիչ Ջերգիզ Ժամհարյանի որդին։ 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1955-69թթ եղել է «Հայֆիլմ» կինոստոևդիայի օպերատոր, 1969-2005թթ՝ «Երևան» ստուդիայի օպերատոր։ Նկարահանել է շուրջ 70 վավերագրական և խաղարկային ֆիլմեր։ Հեռուստաֆիլմերից են՝ «Լենինն ու Ալին» (1970թ.), «Հովսեփ Օրբելի» (1973թ.), «Հակոբ Կոջոյան» (1973թ.), «Վիկտոր Համբարձումյան» (1974թ.), «Մատենադարան» (1974թ.), «Գևորգ Էմին, հատընտիր» (1979թ.), «Համր վկան» (1979թ.), «Վահագն Դավթյան» (1982թ.), «Անուշ» (1983թ.), «Դեպք» (1984թ.), «Ջութակագործ վարպետը» (1986թ.), «Սիրո հասակ» (1986թ.), «Գթության դաս» (1989թ.), «Շամպայն» (1992թ.), «Աստված, ինչի՞ համար» (1989թ.), «Վերնիսաժ» (1993թ.), «Ռեքվիեմ» (1997թ.), «Շուշի» (1998թ.), «Գանձասար» (1998թ.), «Վերջին կայսրը» (2000թ.), «Մեր կոմանդոսը» (2000թ.), «Երիտասարդ տաղանդները» (2000թ.), «Վարոսի քաղաքը» (2002թ.): 1983թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1985թ.՝ հեռուստաֆիլմերի 11-րդ փառատոնի Մեծ մրցանակին, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար