Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՋԵՐԳԻԶ ԺԱՄՀԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր, բեմադրիչ

7 սեպտեմբեր, 1903 - 22 սեպտեմբեր, 1984

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքում։ 1915թ. փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ տեղափոխվել է Երևան։ 1922-25թթ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1928թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրիչ-ռեժիսոր։ 1930թ. ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1936-50թթ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) դրամատիկական թատրոններում որպես ռեժիսոր։ 1950թ-ից եղել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի ռեժիսոր։ Նկարահանել է «Էջմիածին» (1970թ.), «Հանդիպում հայրենիքի հետ» (1969թ.), «Իմ Հայաստանը» (1964թ.), «Չարբախ գյուղի կոլխոզում» (1956թ.), «Կուսակցության կոչով» (1954թ.), «Երբ ծաղկում են այգիները» (1934թ.), «Ավտոդոր» (1933թ.), «Դեղաբույսեր» (1932թ.), «Այղր լիճ» (1930թ.), «Ո՞վ է մեղավոր» (սցենարիստ, 1930թ.) ֆիլմերը: 1940թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար