Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԱՐՐԻ ՌԱՇԻԴՅԱՆ

Ճարտարապետ

5 հունվար, 1933 - 3 հունվար, 2016

Ծնվել է Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1967թ-ից Հայպետնախագիծ ինստիտուտում և Հայկական ճարտարապետաշինական ԳՀԻ-ում եղել է նախագծի գլխավոր ճարտարապետ: 1970-71թթ վերապատրաստվել է Ֆինլանդիայում: 1977-93թթ եղել է Երևանի միութենական նախագծային ինստիտուտի տնօրենը, 1997թ-ից՝ Երևանի պետական ճարտարաշինարարական համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչը (1989թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է Էջմիածնի հրապարակի բարեկարգման (1982թ.), փոստի շենքի (1985թ.), համահեղինակել՝ հասարակական կենտրոնի (1973-85թթ), «Վաղարշապատ» (1975-81թթ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1981թ.), Երևանի Ավան-Առինջ բնակելի (1978-85թթ) թաղամասերի, «Երիտասարդական» բնակելի համալիրի (1983թ.), Հայրենական պատերազմում (1941-45թթ) տարած հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի (1985-86թթ), «Դավթաշեն» հանգստի գոտու, Էջմիածնում՝ «Հավերժություն» հուշարձանի («Մաշտոց և Կորյուն», բազալտ), Երևանում՝ վիլլայի (2002թ.) և այլ աշխատանքներ: Նրա աշխատանքները նվիրված են քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրներին: Դարձել է խորհրդային ճարտարապետության 1976-80թթ նվաճումների համամիութենական, «Տարվա լավագույն ստեղծագործություն » հանրապետական (1981թ., 1985թ., 1986թ., 1987թ., 1989թ.) ստուգատեսների դափնեկիր: 1981թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2011թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին, 2014թ.՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար