Ներսես Լամբրոնացի

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

Հակոբ Գուրգեն

Գրող, լրագրող

Լազար Արտազով

Գեղանկարիչ

Ստեփան Տեր-Ավետիքյան

Արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վարդան Ատրյան

Արձակագիր, լրագրող

Դև

Բանաստեղծ, գեղանկարիչ

Սերո Աբրահամյան

Բանաստեղծ, արձակագիր

Եվա Ռիվաս

Երգչուհի

 

 

 

 

ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆ

Ճարտարապետ

19 հոկտեմբեր, 1908 - 10 օգոստոս, 1973

Ծնվել է Թիֆլիսում: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1935թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1953-63թթ եղել է Հայպետնախագիծ և Հայգունմետգիտնախագիծ ինստիտուտների գլխավոր հատակագծի բաժնի պետը։ Որպես նախագծի հեղինակ, համահեղինակ, ճարտարապետական խմբի ղեկավար կազմել է Լենինականի (այժմ՝ Գյումրի, 1938-40թթ), Իջևանի (1948թ.), Արտաշատի (1948թ.), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր, 1949թ.), Աշտարակի (1949թ.), Մեղրիի (1950թ.), Ստեփանավանի (1957թ.) հատակագծերը: Կազմել է նաև այլ քաղաքների և 22 ավանների գլխավոր հատակագծերը: 1951թ. մասնակցել է Երևանի գլխավոր հատակագծի կազմմանը։ Նրա նախագծերով կառուցվել են Ստեփանավանի թատրոնի շենքը, Հրազդանի շինանյութերի կոմբինատը, վերակառուցվել է Ալավերդի քաղաքի կենտրոնը և այլն։ 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար