Եղիա Տնտեսյան

Երաժիշտ, տեսաբան

Հրանտ Ավագյան

Գեղանկարիչ

Կորյուն Սիմոնյան

Գեղանկարիչ

Նվեր Մնացականյան

Հաղորդավար

Աշոտ Բաղդասարյան

Քանդակագործ

Դավիթ Սահակյանց

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր

Մարինա Թագակչյան

Հաղորդավար, երգահան

Ներսես Ավետիսյան

Երգիչ, հաղորդավար

 

 

 

 

ԱՂԱՎՆԻ ՓԱՓԱԶՅԱՆ

Դերասանուհի

20 հունվար, 1844 - 30 հունիս, 1913

Աղավնի Վալիտեյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է դերասանուհի Արուսյակ Փափազյանի քույրը: 1852-54թթ ուսանել է Կ.Պոլսի Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1861թ. դեկտեմբերի 17-ին՝ 17 տարեկան հասակում, «Արևելյան թատրոնի» առաջին՝ «Երկու հիսնապետ» ներկայացումով, որտեղ խաղացել է Լաուրայի դերը։ Քրոջ հետ եղել են առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհիները: Խաղացել է հիմնականում բնութագրական-կատակերգական դերեր։ Հանդես է եկել տարբեր թատերախմբերում։ 1863թ-ից խաղացել է Զմյուռնիայի «Վասպուրական» թատրոնում։ Առաջինը եղել է Լինդայի դերը՝ «Էլեոնորա» դրամայում։ Այդ ժամանակ թատրոնի ռեժիսորն էր Ստեփան Էքշյանը։ 1866թ. վերադարձել է Կ.Պոլիս և թատերական գործունեությունն շարունակել վերակազմավորված «Արևելյան թատրոն»-ում և Սերովբե Պենկլյանի երաժշտադրամատիկական թատրոնում։ Խաղացած ներկայացումներից են՝ Մոլիերի «Տարտյուֆ» (Պեռնել), «Երևակայական հիվանդ» (Բելին), «Ժորժ Դանդեն» (Տիկին Սոթանվիլ), «Խաղացողի մը կենաց 30 տարին» (Տիկին Բիրման), Հ.Աճեմյանի «Կոմիտասի ցուցակը» (Կոմիտասի դուստր), Մ.Պեշիկթաշլյանի «Երից ավազակաց» (Պառավ), Վ.Հյուգոյի «Թագավորը զվարճանում է» (Բերնարդա), «Էլեոնորա» (Լինդա), Ռ.Սետեֆճյանի «Կործանումն Ռուբինյանց թագավորության» (Հայկանուշ), Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Պաոլո), Բ.դը Սեն-Պյերի «Պող և Վերգինե» (Պող), «Թերեզա» (Լաուրա), «Կճեագործը» (Կլոթիլդ), «Սերը բժիշկ է» (Լիզեթ), «Մոնթոնի» (Աննա), «Դոն Գրիգորիո» (Լեոնարդա) և այլն: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար