Արիստակես Սեդրակյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Արթյուր Ադամով

Արձակագիր, դրամատուրգ

Շողիկ Սաֆյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Ղազարյան

Պատմաբան

Արտավազդ Հովակիմյան

Բանաստեղծ, արձակագիր

Շնորհիկ Շահինյան

Արձակագիր, լրագրող

Ժաննա Հակոբյան

Բանաստեղծ, արձակագիր

Բամբիռ

Ռոք խումբ

Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար, դերասան

Լիլիթ Մանարյան

Ֆլեյտահար, նկարիչ

 

 

 

 

ՍԻՍԹԵՄ ՕՖԸ ԴԱՈՒՆ

Ռոք խումբ

Սերժ Թանկյան` վոկալ, ստեղնաշար
Շավո Օդաջյան` բաս կիթառ
Դարոն Մալաքյան` կիթառ, վոկալ
Ջոն Դոլմայան` հարվածային

Խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993թ., Լոս Անջելեսում: Նույն թվականին երաժիշտներ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպել են ձայնագրման ստուդիայում: Կարճատև զրույցից հետո հասկանալի է դարձել, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Շատ չանցած՝ որոշել են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանել են՝ «Սոլի»: Խումբ են հրավիրել Դոմինգո Լարենոին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (բաս-կիթառ): Սակայն ընդամենը մի համերգից հետո Դոմինգոն և Դեյվը լքել են խումբը: Ապա խումբ են հրավիրել Էնդի Խաչատուրյանին, ով նույն երաժշտական դպրոցից է եղել, որը հաճախել էին Սերժը և Դարոնը: Շավո Օդաջյանը, ով պետք է լիներ խմբի մենեջերը, բասիստի բացակայության պատճարով դարձել է խմբի բաս-կիթառահարը: Սակայն «Սոլի» անունը դուր չէր գալիս Շավոյին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած «Վիքթիմս Օֆը Դաուն» (Victims Of The Down) վեպի հիման վրա խմբի անունը 1994թ. դարձել է «Սիսթեմ Օֆը Դաուն» (System Of A Down): 1997թ. խումբը լքել է Էնդի Խաչատուրյանը, ում փոխարինեց Ջոն Դոլմայանը: Նույն թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցել են իրենց առաջին «Սիսթեմ օֆը Դաուն» ձայնասկավառակի ձայնագրմանը, որի պրեմիերան կայացել է 1998թ. հունիսի 30-ին և 5 տարվա ընթացքում վաճառվել գրեթե մեկ միլիոն օրինակ: «Spiders» և «Sugar» երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը, և 1998թ. զբաղեցրել են 25-րդ և 28-րդ տեղերը «Hot Mainstream Rock Tracks» հիթ-շքերթում: Խումբը շատ կարճ ժամանակում բավականին մեծ համբավ է ձեռք բերել, նույնիսկ գերազանցել է տարածաշրջանի ամենահայտնի խմբերին: Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006թ. ճանաչվել է լավագույն ռոք խումբ: Ձայնագրել է «System Of A Down» (1998թ.), «Toxicity» (2001թ.), «Steal This Album!» (2002թ.), «Mezmerize» (2005թ.), «Hypnotize» (2005թ.) ձայնասկավառակները և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն: Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները: Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ: Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության (1915թ.) մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում: Հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը: Հատկանշական է նաև խմբի մոտեցումը Հայոց Ցեղասպանությանը (1915թ.), օրինակ՝ «Spiders» (Սարդեր) երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային: Խմբի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է «Հայկական հարցի» որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները: 2005թ. միջազգային շրջագայության ժամանակ խումբը հանդես է եկել ռեժիսոր Քարլա Կարապետյանի Հայոց Ցեղասպանության (1915թ.) և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող «Ճչացողները» (Screamers) փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Սերժ Թանկյանի պապիկի` ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից: 2006-10թթ խումբը անորոշ ժամկետվ դադարել է գործունեությունը, սակայն 2010թ. կրկին վերամիավորվել է և սկսել ձայնագրություններն ու համերգային շրջագայությունները: Նկարահանել է ավելի քան 15 տեսահոլովակ: Խումբը հաճախ անվանում են «SOAD» կամ «Սիսթեմ»: 4 անգամ ներկայացվել է «Գրեմի» մրցանակի, իսկ 2006թ. արժանացել է՝ որպես «Լավագույն հարդ-ռոք ելույթ»: Արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների, որոնցից են՝ «MTV Europe Music Award»-ի «Լավագույն ալտերնատիվ խումբ» (2005թ.), «Echo» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ալտերնատիվ խումբ» (2006թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ռոք խումբ» (2007թ.), «mtvU Woodie Awards»-ի «The Good Woodie» (2009թ.) և այլն: 2015թ. խումբը համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում, իսկ ապրիլի 23-ին մեծ համերգով ներկայացել է Երևանի Հանրապետության Հրապարակում՝ Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար