Արիստակես Սեդրակյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Արթյուր Ադամով

Արձակագիր, դրամատուրգ

Շողիկ Սաֆյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Ղազարյան

Պատմաբան

Արտավազդ Հովակիմյան

Բանաստեղծ, արձակագիր

Շնորհիկ Շահինյան

Արձակագիր, լրագրող

Ժաննա Հակոբյան

Բանաստեղծ, արձակագիր

Բամբիռ

Ռոք խումբ

Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար, դերասան

Լիլիթ Մանարյան

Ֆլեյտահար, նկարիչ

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՕՐԲԵԼԻ

Հնագետ

23 ապրիլ, 1880 - 9 մայիս, 1943

Ծնվել է Նախիջևանում: Եղել է արևելագետ, հնագետ Հովսեփ Օրբելիի և ֆիզիոլոգ Լևոն Օրբելիի եղբայրը: Եղել է ստորջրյա հնագիտության հիմնադիրներից: 1903թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա դասախոսել նույն համալսարանում: 1906թ-ից եղել է քաղաքական իրավունքի մագիստրոս: Տեսական կուրսեր է անցել Ենայի ու Բեռլինի համալսարաններում, ստացել Ենայի համալսարանի իրավունքի դոկտորի գիտական աստիճան: 1918թ-ից դասախոսել է Տամբովի համալսարանում: Ղեկավարել է ԽՍՀՄ ծովերում ու գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման արշավախումբը: Ասորեստանյան հարթաքանդակների, ջրասուզակների պատկերներով կնիքների, հունական հեղինակների (Հոմերոս, Հերոդոտոս, Եվրիպիդես, էսքիլես, Ստրաբոն և ուրիշներ) երկերի ուսումնասիրությամբ պարզել է ջրասուզակների հասարակական պատկանելությունը, աշխատանքի պայմանները, հանդերձանքն ու տեխնիկան: Հաստատել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է ջրասուզական գործի խոշոր գիտակ, նրան է վերագրել ստորջրյա իջեցումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը: Իր աշխատանքներում անդրադարձել է Հայաստանին, գիտականորեն հավաստել, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և իր ձեռագրերում հիշատակել Հայաստանի գետերը: Ճշգրտել է ջրասուզական զանգի հայտնագործման տարեթիվը: Նրա ղեկավարած արշավախումբը հայտնաբերել է ստորջրյա հունական քաղաքների մնացորդներ Ղրիմում, Օլվիայում, Խերսոնեսում և այլուր: 1939թ. արշավախումբը Բուգ գետից անվնաս հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված միափայտ սկյութ, նավակ: Առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու մեթոդներ, տվել ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը, գիտության մեջ մտցրել «ստորջրյա հնագիտություն» տերմինը (հետագայում առաջարկել Է «ջրահնագիտություն» տարբերակը): Հեղինակել է իրավաբանական մի շարք աշխատություններ, գերմեներենից ռուսերեն է թարգմանել Օ.Բարի, ֆրանսերենից՝ Ա.Միշելի գործերը: Մահացել է Մոսկվայում: Երևանում Օրբելի Եղբայրների անունով կոչվել է փողոց: Ծաղկաձորում գործում Է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար