Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆ

Պետական գործիչ, լրագրող

17 փետրվար, 1874 - 10 մարտ, 1945

Ծնվել է Թիֆլիսում, խոշոր ազնվականի ընտանիքում։ 1891թ. ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան։ Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն։ 1897թ. գերազանցությամբ ավարտել է համալսարանը ու ստացել բժիշկի մասնագիտություն։ 1898թ. մեկնել է արտասահման վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում։ Այցելել է Իտալիա, Ֆրանսիա ու Գերմանիա, որտեղ ուսուցանել է հիգիենահասարակական, իրավական գիտություններ ու մունիցիպալ գործ՝ սպանդանոցներ, հիվանդանոցներ, ջրամատակարարում։ Փարիզում ու Բեռլինում հրապարակել է մի քանի բրոշյուր ու գիրք նվիրված ջրամատակարարմանը, քարասալարկներին, ժողովրդական տներին և այլն։ Գերազանց տիրապետել է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու վրացերենին։ 1900թ. վերադարձել է Թիֆլիս ու սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1902թ. ընտրվել է Քաղաքային դումայի խոսնակ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905թ-ից եղել քաղաքային վարչության անդամ։ Մասնակցել է 1905թ. հեղափոխությանը։ 1907թ-ից եղել է Թիֆլիսի քաղաքագլխի օգնականը, 1910-17թթ՝ Թիֆլիսի քաղաքագլուխը։ 1912թ. հանդես է եկել որպես վկա Պետերբուրգում ընթացող Դաշնակցության գործով։ 1914թ-ից եղել է Քաղաքների Միության կովկասյան կոմիտեի նախագահը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին և Հայոց ցեղասպանությունը (1915թ.) վերապրածներին օգնության կազմակերպողներից մեկն է եղել։ Աջակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը։ 1915-17թթ եղել է Հայկական Ազգային Բյուրոյի (Թիֆլիս) նախագահի տեղակալը։ 1916թ. դեկտեմբերին մասնակցել է Գ.Լվովի կազմակերպած քննարկմանը Մոսկվայում, որի ընթացքում քննարկվել է կայսերը գահընկեց անելու հարցը։ Լվովի առաջադրանքով փոխանցել է իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին, ով այդ ժամանակ եղել է Կովկասի փոխարքա, հեղաշրջումից հետո զբաղեցնել կայսեր տեղը։ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ընդունվել է ՀՅԴ շարքերը։ Այդ ընթացքում ղեկավարել է Հայկական Ազգային Բյուրոն (մինչև 1917թ. հոկտեմբերի 17-ը), նախագահել է հայկական քաղաքական կուսակցությունների Խորհուրդը (մարտ-ապրիլ 1917թ.), մասնակցել է Անդրկովկասի գյուղացիական համագումարին (1917 հունիս, Թիֆլիս)։ 1917թ. վերջին տեղափոխվել է Հայաստան, ընտրվել Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ։ 1918թ. ապրիլին նշանակվել է նորաստեղծ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար։ Մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում՝ (փետրվարին) և Բաթումում՝ (մայիսին)։ Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918թ., մայիսի 28) հետո Հովհաննես Քաջազնունու հետ ստորագրել է Բաթումի խաղաղության պայմանագիրը (1918թ., հունիսի 4)։ 1918թ. նոյեմբերին նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար: Երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Հ.Քաջազնունին փոխանցել է իշխանությունը նրան, ով ստանձնել է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները, ապա հաստատվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում, իսկ 1920թ. մայիսին, բոլշևիկյան ապստամբության արդյունքում, հրաժարական է տվել։ 1920թ. ամռանը կառավարության բյուրոյի կազմում մեկնել է արտասահման, հայկական սփյուռքում Հայաստանի օգտին ներքին փոխառություն կազմակերպելու և «Ոսկե հիմնադրամ» ստեղծելու նպատակով։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին կառավարության անունից ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հետագայում տեղափոխվել է Փարիզ, որտեղ հայկական ազգային պատվիրակության կազմում շարունակել է քաղաքական գործունեությունը, սկզբում որպես նախագահի տեղակալ, ապա նախագահ։ 1922-23թթ մասնակցել է Լոզանի կոնֆերանսին՝ ներկայացնելով և պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Ազգերի Լիգայում։ Անդամակցել է հայկական ու ռուսական հասարակական կազմակերպություններին։ 1926թ. Եղբայրական օգնության կոմիտեի նախագահի մտերիմներից է եղել, մեծապես աջակցել է Հայաստանին 1926թ. երկրաշարժից հետո։ 1926-28թթ անդամակցել է նաև «Ռուսական մշակույթի ընկերների օջախ» կոմիտեին։ Դասախոսել է Ռուսական ժողովրդական համալսարանում։ Հանդիսացել է «Իլյուստրիրովաննայա Ռոսսիա» պարբերականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվել է Պորտուգալիա։ 1944թ. ձերբակալվել է՝ գաղտնի ամբաստանության հիման վրա՝ մեղադրվելով գերմանացիների հետ կապերի մեջ, սակայն շուտով ազատվել՝ փաստերի բացակայության պատճառով: Անդամակցել է մի շարք մասսոնական կազմակերպությունների. 1924-31թթ՝ «Հյուսիսային աստղ», 1931-37թթ՝ Ֆրանսիայի «Մեծ Արևելքի Ազատ Ռուսաստան» օթյակներին, 1932թ.՝ «Հյուսիսային աստղ» օթյակի ղեկավար մարմնին, որը համախմբում էր 18-րդ աստիճանի ռուսաստանցի մասսոններին: Հեղինակել է ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածներ, հայերենից կատարել է թարգմանություններ: Հրատարակվել են նրա «Թիֆլիս քաղաքի մունիցիպալ տնտեսությունը։ Հանրային դասախոսությունը, Ժողովրդական համալսարան» (1909թ.), «Քաղաքների համառուսական խորհրդի Կովկասյան բաժնի գործունեության կրճատ ակնարկ, 1915-16թթ» (1917թ.), «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը» (1930թ., 1968թ.), «Քաղաքապետի մը յիշատակները» (1991թ.) և այլ աշխատություններ։ Մահացել է Փարիզում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար