ՊԱՏՎԱԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանաստեղծ

15 հունվար, 1924 - 6 մայիս, 2012

Ծնվել է Հայաստանի Ներքին Քարվանսարա գյուղում (այժմ՝ ՀՀ Հրազդան քաղաքում): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1950թ. ավարտել է Երևանի հեռական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Խորհրդային գրող», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրերում, զբաղեցրել պատասխանատու պաշտոններ: 1970թ-ից դավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Նույն թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Գրել է հիմնականում մանուկների համար: Հրատարակվել են նրա «Երեք ոտանի աղվեսը» (1961թ.), «Երախտամոռ քոթոթը» (1967թ.), «Աղբյուր» (1970թ., ռուսերեն), «Ասք Մաշտոցի մասին» (1982թ.), «Իմ աստղերը» (1984թ.), «Փոքրիկ Դավիթը» (1993թ.), «Սուրբ Մաշտոց» (2004թ.) և այլ բանաստեղծական ժողովածուներ, «Ինքնուրույնության և ստեղծագործական կարողությունների զարգացումը գրականության ուսուցման ընթացքում» (1974թ.), «Հայոց լեզվի և գրականության ուսուցման հարցեր» (1980թ.) աշխատությունները: Կատարել է նաև թարգմանչական աշխատանք: Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, մոլդովերեն, ղազախերեն և այլ լեզուներով: 1970թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման, 1987թ.՝ ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար