
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: 4 տարեկան հասակից սկսել է երգել: 6 տարեկանից հաճախել է Վայքի թիվ 1 միջակարգ դպրոց: Երկու տարի հետո տեղափոխվել է Երևան, որտեղ 2004թ. ավարտել է թիվ 106 միջնակարգ դպրոցը: 2006թ. «I Like» երգով մասնակցել է Լոնդոնում «ВВС» ընկերության կողմից կազմակերպված միջազգային երաժշտական փառատոնին և արժանացել է Գրան Պրիի ու «ВВС» վարկանիշով դարձել է 2006թ. «Աշխարհի լավագույն երիտասարդ երգչուհի»: Նույն թվականին մուտք է գործել հայկական երգարվեստ «Գիշեր» երգով, որը նվաճել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից էր Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբախշության Վարդուհի Վարդանյանի անվան «Տարվա հայտնություն» մրցանակը: 2007թ. Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբախշության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն», Լոս Անջելեսում, «Գիշեր» երգի համար` «Տարվա հիթ» մրցանակներին: 2007թ-ից բազմաթիվ երգեր և տեսահոլովակներ դարձել են ռադիոյի և հեռուստատեսության եթերներում կազմակերպված բազմապիսի մրցույթների հաղթող: 2008թ. ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը և թողարկել է առաջին «Սիլվա» ձայնասկավառակը, որից հետո` «Golden Album» (2010թ.), «Սիլո» (2010թ.), «Ուշացել եմ» (2011թ.) ձայնասկավառակները և «Live in Concert» (2011թ.) տեսասկավառակը: Երգացանկից հայտնի են՝ «Ուշացել եմ», «I like», «Վերջ», «Խաչիկ, Վաչիկ», «Շնորհավոր» և այլ երգեր: 2010թ. Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես է եկել առաջին մենահամերգով: Համերգային շրջագայություններով եղել է Հայաստանի մարզերում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: