
Աբրահամ Արծիվյան
Մշակութային, եկեղեցական գործիչ

Ղազարոս Բուդաղյան
Արևելագետ, բառարանագիր

Վրթանես Փափազյան
Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

Մկրտիչ Ավետիսյան
Լրագրող

Էդգար Մանաս
Կոմպոզիտոր

Տիրան Ալեքսանյան
Կոմպոզիտոր, թավջութակահար

Վահան Գալստյան
Դերասան

Գաբրիել Գյուրջյան
Գեղանկարիչ

Հակոբ-Գրիգոր
Թարգմանիչ, հրապարակագիր

Գուսան Աշոտ
Աշուղ

Արֆենյա Հովհաննիսյան
Դերասանուհի

Հրաչյա Հակոբյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Բագրատ Ալեքյան
Բանաստեղծ

Համլետ Մատինյան
Քանդակագործ

Սոնա Բանոյան
Գոբելենագործ

Արամ Սիմոնյան
Պատմաբան

Արսեն Սաֆարյան
Երգիչ

Հարութ Բալյան
Երգիչ

Մանվել Խաչատրյան
Դերասան, երգիչ

Էմմի
Երգչուհի

Արեգ Գևորգյան
Դերասան
ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

8 մարտ, 1911 - 21 հունիս, 2000
Ալան Չաքմաքչյան
Ծնվել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Սոմերվիլ արվարձանում: Եղել է ճապոնացի երգչուհի Հինակո Հովհաննեսի ամուսինը: Հայրը եղել է հայ, մայրը՝ շոտլանդուհի: Առաջին ստեղծագործությունը գրել է յոթ տարեկան հասակում: 14 տարեկանում գրել է առաջին օպերան: Սովորել է Բոստոնի Նյու Ինգլընդ կոնսերվատորիայում: Որպես երգեհոնահար ծառայել է Ուոթերթաունի հայ առաքելական եկեղեցում: 1940-ականներին հիմնել և ղեկավարել է նվագախումբ, նվագել իր հայկական ստեղծագործությունները: 1950-ականներին ԱՄՆ-ում ունեցել է մեծ հռչակ՝ որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար: 1960-70թթ հռչակվել է ԱՄՆ-ի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր: 1977թ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրել է պատվավոր անդամ: 1965թ. այցելել է Հայաստան, սակայն երկար չի մնացել: Ծանոթացել է գործընկերների հետ, նվիրել իր ստեղծագործությունները Երևանի գրականության և արվեստի թանգարանին: Գրել է «Արցախ» սիմֆոնիան և նվիրել արցախյան հերոսամարտի քաջերին: Գրել է շուրջ 500 երկ, ավելի քան 20 համանվագ, ստեղծագործություններ տարբեր երաժշտական գործիքների համար, երգեր Վիլյամ Սարոյանի խոսքերով, արևելյան ոճի սիմֆոնիկ և կամերային երկեր, այդ թվում հնդկական («Մադրասյան տաճարը», «Նագուրան», «Արջունա»), ճապոնական («Կոկե կո նիվա», «Ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների»), հունական, կորեական, չինական, օսեթական, քրդական, ղրղըզական, հավայան կղզիների բնիկների: Նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիա և 434 համարակալած գործ: Գրել է նաև 50-ից ավելի հայկական ոճի երկ: Հեղինակել է բազմաթիվ գրքեր, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկը: Եղել է Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը: Արժանացել է մի շարք մրցանակների, ակադեմիական բարձր տիտղոսների և պատվավոր դոկտորի կոչման: Մահացել է ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում: