Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ԼՈՒՍԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրականագետ

1 դեկտեմբեր, 1921 - 1 դեկտեմբեր, 2009

Ծնվել է Երևանում։ 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Նախընտրելով բնագրագետի բնագավառը, 1960-70-ական թվականներին եռանդուն մասնակցություն է ունեցել Խաչատուր Աբովյանի և Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության պատրաստման աշխատանքներին։ Մեծ է նրա վաստակը հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրման և 10-հատորյա գիտական հրատարակության գործում։ Մինչև կյանքի վերջը զբաղվել է Հ.Թումանյանի կյանքի ու ստեղծագործության տարեգրության ուսումնասիրմանը։ Հեղինակել է թումանյանագիտական մենագրություններ, կազմել և ծանոթագրել է մի շարք ժողովածուներ՝ «Րաֆֆին գրականության մասին», «Շիրվանզադեն գրականության մասին», «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» և այլն։ Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում։