ՕԼԳԱ ՍԱՆԱՀՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

3 հոկտեմբեր, 1920 - 2 օգոստոս, 2013

Ծնվել է Երևանում: 1945թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պարսկերեն լեզվի և գրականության բաժինը: 1957-75թթ եղել է «Հայաստան» հրատարակչության ավագ խմբագիրը: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ: Հրատարակվել են գրողի «Անուշիկի արկածները» (1956թ.), «Իմ ծանոթ տղաները» (1962թ.), «Միամիտ արջուկը» (1968թ.), «Հեքիաթներ և պատմվածքներ» (1979թ.), «Փիսիկները հաղթեցին» (1990թ.), «Մանչուկը և Կառլսոնը Երևանում» (1995թ.), «Տղան լեռան վրա» (2004թ.) գրքերը: Եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Թարգմանել է Պ.Բաժովի, Մ.Զոշչենկոյի, Շոլոմ-Ալեյխեմի, Ա.Լինդգրենի, Թ.Դրայզերի («Հիսուսի աշակերտները», 1960թ., «Ոսկի մարգագետին», 1989թ., «Թափառող աստղեր», 1990թ., «Ծիծաղի արքաները», 2004թ.) գործերից: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար