
Գաբրիել Սունդուկյան
Դրամատուրգ

Միքայել Միանսարյանց
Մատենագիր, լրագրող

Սերովբե Պենկլյան
Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Արարատյան
Արձակագիր, դրամատուրգ

Խաչատուր Տեր-Մինասյան
Գեղանկարիչ

Մեսրոպ Մաքսուդյան
Բանասեր, թարգմանիչ

Լին Դուրյան
Օպերային երգչուհի

Մանուկ Մնացականյան
Արձակագիր

Վան Արյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Վարդանյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Արեգ Էլիբեկյան
Գեղանկարիչ

Կարեն Մոլիտվին
Հաղորդավար

Ադամ Սևանի
Դերասան, պարող

Արմեն Պուչինյան
Դաշնակահար
ԳԵՎՈՐԳ ՎԻՐԱՊՅԱՆ

24 հունվար, 1917 - 11 նոյեմբեր, 1977
Ծնվել է Հայաստանի Աշտարակ քաղաքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1945-48թթ աշխատել է Գերմանիայում։ 1953թ. ավարտել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի իտալերեն լեզվի և գրականության թարգմանական և գերմաներենի մանկավարժական ֆակուլտետները։ Աշխատել է Մոսկվայում, այնուհետև՝ տեղափոխվել Երևան։ 1956-77թթ եղել է «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիրը, 1968թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Թարգմանություններ է կատարել ռուսերենից, գերմաներենից, իտալերենից: Աշխատանքներից են՝ Կ.Կոլլոդիի «Պիոնքիոյի արկածները» (1956թ.), Ռ.Լուիս Սթիվենսոնի «Սև նետը» (1959թ.), Դ.Գրանինի «Հարսանիքից հետո» (վեպ, 1961թ.), Մ.Արջիլլիի և Գ.Պարկայի «Քիոդինոյի արկածները» (1961թ.), Ա.Մորավիայի «Չոչարա» (1962թ.), Պետրարկայի «Սոնետներ և կանցոններ» (1964թ., հեղինակակից՝ Էդուարդ Ավագյան), Բ.Քելլերմանի «Մահվան պարը» (վեպ, 1965թ.), Ա.Մորավիայի «Արհամարհանք» (վեպ, 1966թ.), Հ.Իբսենի «Պեր Գյունտ» (դրամատիկական պոեմ 5 գործողությամբ, 1969թ.), Ս.Լազարի «Քո ընկեր Վոլոդյա Ուլյանովը» (պատմվածքներ, 1970թ., 1978թ.), Կ.Կասոլլայի «Բուբեի հարսնացուն» (1971թ.), Մ.Սպենդիարյանի «Երաժշտի կյանքը» (վիպակ, 1971թ.), Հ.Ռիխտերի «Սի սպանաներ» (վեպ, 1972թ.), Է.Մ.Ռեմարկի «Հաղթական կամար» (1973թ.), Ռ.Ռոլանի «Հմայված հոգին» (վեպ, 4 հատոր, 1975թ., 1976թ., 1978թ., 1983թ.) և այլն: Մահացել է Երևանում։