ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՒՃԻԳԱՆՅԱՆ

Հրապարակախոս, գրող

14 օգոստոս, 1873 - 20 հունիս, 1915

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Չնքուշ գյուղաքաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1896թ. փայլուն կերպով ավարտել է Խարբերդի «Եփրատ» քոլեջը, որտեղ և պաշտոնավարել է ավարտելուց անմիջապես հետո, մինչև 1906թ։ Այնուհետև քոլեջի ղեկավարության կողմից ուղարկվել է Շոտլանդիա, Էդինբուրգի համալսարան, փիլիսոփայական և ընկերաբանական (սոցիոլոգիական) գիտություններում կատարելագործվելու նպատակով։ 1908թ., վերադառնալով Խարբերդ, «Եփրատ» քոլեջում ստանձնել է մտավոր և բարոյական գիտությունների ուսուցչապետի պաշտոնը։ Դասավանդել է հոգեբանություն, բարոյագիտություն, մանկավարժություն, տրամաբանություն, քաղաքական տնտեսագիտություն և փիլիսոփայության պատմություն։ Միաժամանակ նշանակվել է քոլեջի գիշերօթիկի ներքին տեսուչ։ Հիմնել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Խարբերդի Օժանդակ Մասնաճյուղը և վարել քարտուղարությունը։ Աշխատակցել է «Բիւրակն», «Աւետաբեր», «Եփրատ» և «Լոյս» թերթերին։ Հեղինակել է «Ընտանիքի վերլուծումներ» գիրքը։ Եղել է Հայոց ցեղասպանության զոհերից մեկը, մայիսի 1-ին ձերբակալվել է, ապա՝ սպանվել Խարբերդում։ Հովհաննես Պուճիգանյանի անվամբ է կոչվում Նոր Խարբերդի ազգագրական թանգարանը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար