ՀՐԱՉ ՊՈՒՃԻԳԱՆՅԱՆ

Թարգմանիչ

15 դեկտեմբեր, 1914 - 13 ապրիլ, 1985

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում։ 1931թ. ավարտել է Բեյրութի ավետարանական քոլեջը։ Այնուհետև աշխատել է Լիբանանի և Կիպրոսի հայկական թերթերի խմբագրություններում և դպրոցներում։ Մի քանի տարի դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ Եղել է Լիբանանի կոմունիստական կուսակցության անդամ։ Խմբագրել է Լիբանանի կոմկուսի հայկական բաժանմունքի օրգան «Ժողովրդի ձայն» (Բեյրութ) օրաթերթը։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան։ 1946-65թթ աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում և ՀՀ ԳԱ հրատարակչությունում: 1957թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Անգլերենից և ֆրանսերենից թարգմանել է Հոուարդ Ֆաստի «Ազատության ճանապարհ» (վեպ, 1951թ.), Հարիեթ Բիչըր Սթոուի «Քեռի Թոմասի խրճիթը» (վեպ, 1955թ.), Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը: Պատերազմ օդում» (վիպակներ, 1959թ.), Օնորե դը Բալզակի «Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն» (7-րդ հատոր, «Հովտաշուշանը» վեպը, 1959թ.), Դիդրոյի «Ռամոյի եղբորորդին» (1960թ.), Ջոն Սթայնբեքի «Մարգարիտը» (վիպակ, 1961թ.), Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» (1980թ.) գրքերը: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար