ԳԵՎՈՐԳ ԲԱՂՋՅԱՆ

Պատմաբան, իրավագետ

14 հոկտեմբեր, 1913 - 23 հոկտեմբեր, 1999

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Լիբանան: Ավարտել է Բեյրութի Արևելյան բանասիրության ինստիտուտը: Դասավանդել է Լիբանանի հայկական և ֆրանսիական ուսումնական հաստատություններում: Հանդես է եկել հրապարակախոսական, պատմագրական, թատերագիտական աշխատություններով: 1968թ. Մոնպելիեյի համալսարանում հանդես է եկել «Հայկական հարցը» թեմայով ատենախոսությամբ և ստացել սոցիոլոգիայի և իրավունքի դոկտորի գիտական աստիճան: 1970թ. տեղափոխվել է Կանադա և հաստատվել Մոնրեալ քաղաքում: Որոշ ժամանակ ղեկավարել է Կոնկորդիա և Մոնրեալի Քեպեք համալսարանների հայագիտական ուսուցման բաժինները: Նրա աշխատությունները վերաբերում են Հայկական հարցին 1915թ. Հայոց ցեղասպանության իրականացման թուրքական քաղաքականությանը, Թուրքիայի պետական գործիչների ու ժամանակակից թուրքական պատմագրության կողմից Հայկական հարցի պատմության նենգափոխման խնդիրներին: Հրատարակվել են նրա «Arméniens peuples tragiques, Le ргоblémе arménien, du négativisme turc a I'activisme arménien. Où est la solution?» (1985թ.), «L a confiscation par le gouvemement turc, des biens arméniens dits abandonés» (1987թ.), «Réplique à Monsieur L'ambassadeur de Turquie à Ottawa» (1991թ.), «La communauté Arménienne catholique de Montréal» (1992թ.) աշխատությունները1977թ. արժանացել է Էղիսաբեթ 2-րդ թագուհու թագադրության 25-ամյակի, 1992թ.՝ Կանադայի կառավարության Կանադական համադաշնակցության 125-ամյակի շքանշանների: Մահացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար