
Հովհաննես Շահխաթունյանց
Եկեղեցական գործիչ, մատենագետ, բանասեր, պատմաբան

Պետրոս Դուրյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Միրզոյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Անուշավան Մակարյան
Գրականագետ

Հակոբ Երիցյան
Վինագործ

Նվարդ Աբալյան
Դերասանուհի

Կարպիս Մուկասյան
Դերասան

Սարգիս Գուրզադյան
Ճարտարապետ

Գուրգեն Մնացականյան
Ճարտարապետ

Սաշուր Քալաշյան
Ճարտարապետ

Շեր
Երգչուհի, դերասանուհի

Արարատ Խանզադյան
Գեղանկարիչ

Տանյա Հովհաննիսյան
Բանաստեղծ

Աշոտ Ավագյան
Գեղանկարիչ

Վահե Ղազարյան
Հաղորդավար

Քրիստինե Մելքոնյան
Հաղորդավար
ԱՐԲԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

24 հունվար, 1911 - 27 ապրիլ, 2004
Ծնվել է Եգիպտոսի Թանթա քաղաքում: 1925թ. տեղափոխվել է Բելգիա: 1929թ-ից եղել է Բրյուսելի Էղիսաբեթ թագուհու անվան եգիպտաբանական ինստիտուտի աշխատակից, 1947թ-ից՝ ընդհանուր քարտուղարը և վարչության խորհրդի անդամ: 1930թ. մասնակցել է Բրյուսելում անցկացվող Եգիպտական շաբաթին: Հետագայում բազմաթիվ անգամ ղեկավարել է թագավորական թանգարաններում անցկացվող Իսլամական արվեստի օրերը: Եղել է հայ մանրանկարչության մասնագետ: 1985թ. Բրյուսելում նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ ընկերային կենտրոնը», որը 1993թ. կոչվել է «Արբակ Մխիթարյան» հայ ընկերային կենտրոն: Հրատարակվել են նրա «Եգիպտական գեղանկարչություն» (1954թ.), «Եգիպտոս» (1956թ.), «Իսլամական արվեստ» (1977թ.), «Մ.Կուննեն, Ռ.Վուլլեման. Դեպի հավերժություն» (1989թ.) և այլ գրքեր: Նրա աշխատությունները լույս են տեսել հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և հոլանդերեն: Մահացել է Բելգիայի Սխաարբեեկ քաղաքում: