Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1963թ. մարտի 28-ին, Երևանում: Դերասանուհի Լիլիթ Հովհաննիսյանի դուստրն է: Սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-84թթ՝ Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում (դասատու՝ Ա.Պողոսյանի դասարան), 1984-89թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում: 1990-93թթ մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «խմբավարություն» մասնագիտության կուրսերին: 1984-89թթ աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, որպես երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար: Այդ տարիներին աշխատել է նաև քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում, որպես խմբավար: Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995թ-ից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում: Նրա ուսանողները ղեկավարում են մի շարք երգչախմբեր: 2006թ. նրան շնորհվել է դոցենտի, 2016թ.՝ պրոֆեսորի գիտական կոչումներ: 1992թ. հիմնադրել է և մինչ օրս ղեկավարում է «Հովեր» երգչախումբը, որը 2009թ-ից ստացել է պետական կարգավիճակ: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Մերձբալթյան երկրներում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում: Նրա նախաձեռնությամբ երգչախումբը իրականացրել է մի շարք փորձարարական ծրագրեր («6 առակ» խմբերգային ներկայացում, «Զուգահեռ» խմբերգային ներկայացում, կոմիտասյան պարերգերի շարեր): Նախաձեռնել է «Հովեր»-ի 7 ձայնասկավառակների ձայնագրությունները, որոնք արժանացել են մի շարք մրցանակների: Նրա կողմից ձայնագրվել է մի շարք կինո և թատերական երաժշտություն («Արարատ», «Արտույտների ագարակ», «Թևանիկ», «Վերջին հանգրվանը», «Անպոչ վանականը», «Խոստում», «Պեպո», «Նամուս»): Համերգներով հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում («Teatro Dal Verme» (Իտալիա), «ТhéâtreNanterre-Amandiers», «Cité de la Musique», «Le Quartz» (Ֆրանսիա), «Strathmore Hall», «Carnegie Hall» (ԱՄՆ), Lincoln Center «Alice Tully Hall» (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ): «Հովեր» երգչախմբի և ՀՊՖՆ-ի հետ համատեղ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար