Տիգրան Փեշտիմալճյան

Բժիշկ, հրապարակախոս

Վահան Տերյան

Բանաստեղծ

Եղիա Գասպարյան

Գեղանկարիչ, դրամատուրգ

Սիրան Սեզա

Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Անահիտ Թարյան

Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1963թ. մարտի 28-ին, Երևանում: Դերասանուհի Լիլիթ Հովհաննիսյանի դուստրն է: Սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1980-84թթ՝ Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում (դասատու՝ Ա.Պողոսյանի դասարան), 1984-89թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում: 1990-93թթ մասնակցել է պետական կոնսերվատորիայի ասիստենտուրա-ստաժիրովկայի «խմբավարություն» մասնագիտության կուրսերին: 1984-89թթ աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում, որպես երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար: Այդ տարիներին աշխատել է նաև քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում, որպես խմբավար: Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995թ-ից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում: Նրա ուսանողները ղեկավարում են մի շարք երգչախմբեր: 2006թ. նրան շնորհվել է դոցենտի, 2016թ.՝ պրոֆեսորի գիտական կոչումներ: 1992թ. հիմնադրել է և մինչ օրս ղեկավարում է «Հովեր» երգչախումբը, որը 2009թ-ից ստացել է պետական կարգավիճակ: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Մերձբալթյան երկրներում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում: Նրա նախաձեռնությամբ երգչախումբը իրականացրել է մի շարք փորձարարական ծրագրեր («6 առակ» խմբերգային ներկայացում, «Զուգահեռ» խմբերգային ներկայացում, կոմիտասյան պարերգերի շարեր): Նախաձեռնել է «Հովեր»-ի 7 ձայնասկավառակների ձայնագրությունները, որոնք արժանացել են մի շարք մրցանակների: Նրա կողմից ձայնագրվել է մի շարք կինո և թատերական երաժշտություն («Արարատ», «Արտույտների ագարակ», «Թևանիկ», «Վերջին հանգրվանը», «Անպոչ վանականը», «Խոստում», «Պեպո», «Նամուս»): Համերգներով հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում («Teatro Dal Verme» (Իտալիա), «ТhéâtreNanterre-Amandiers», «Cité de la Musique», «Le Quartz» (Ֆրանսիա), «Strathmore Hall», «Carnegie Hall» (ԱՄՆ), Lincoln Center «Alice Tully Hall» (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ): «Հովեր» երգչախմբի և ՀՊՖՆ-ի հետ համատեղ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ: 2018թ. նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: