Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1957թ. հունվարի 21-ին, Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում: 1971-75թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1975-79թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում։ 1979թ-ից դասավանդում է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում, որտեղ 1983-87թթ եղել է տնօրենը: 1990թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1977թ-ից մասնակցել է մի շարք խմբակային, հանրապետական և արտասահմանյան ցուցահանդեսների Երևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Մոսկվայում, Դետրոիտում (ԱՄՆ), Խոյում (Իրան) և այլուր: 2015թ. անհատական ցուցահանդես է ունեցել Գորիսում: 2010թ-ից Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի տնօրենն է: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։