
Գերգե Ասաքի
Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց
Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան
Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս
Արձակագիր

Արտակ Դարբինյան
Հրապարակագիր, լրագրող

Արշավիր Խոնդկարյան
Թարգմանիչ

Հովհաննես Թադևոսյան
Գեղանկարիչ

Սարմեն
Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև
Թատերագետ, թատերական քննադատ

Ալեքսանդր Փաշայան
Լեզվաբան

Լուսին Ամարա
Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան
Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գալուստ Գալոյան
Պատմաբան

Գագիկ Հովունց
Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան
Գեղանկարիչ

Բելլա Եսաջանյան
Լեզվաբան

Վերժինե Սվազլյան
Ազգագրագետ, բանահավաք

Գևորգ Մուրադյան
Դիրիժոր

Գայանե Զախարյան
Դերասանուհի

Տիգրան Սանոյան
Թմբկահար

Ալինա Կիրակոսյան
Երգչուհի

Պայքար Չախոյան
Թմբկահար
ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1957թ. հունվարի 21-ին, Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում: 1971-75թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1975-79թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետում։ 1979թ-ից դասավանդում է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում, որտեղ 1983-87թթ եղել է տնօրենը: 1990թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1977թ-ից մասնակցել է մի շարք խմբակային, հանրապետական և արտասահմանյան ցուցահանդեսների Երևանում, Եղեգնաձորում, Գորիսում, Մոսկվայում, Դետրոիտում (ԱՄՆ), Խոյում (Իրան) և այլուր: 2015թ. անհատական ցուցահանդես է ունեցել Գորիսում: 2010թ-ից Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի տնօրենն է: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։