ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Գրականագետ

15 հուլիս, 1911 - 7 մայիս, 1994

Ծնվել է Հայաստանի Գայ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում): 1935թ. ավարտել է Երևանի ֆինանսատնտեսական տեխնիկումը, 1939թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1940թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1939-47թթ աշխատել է գրականության թանգարանում, միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել էլեկտրամեխանիկական տեխնիկումում։ 1948թ-ից եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1950թ. ««Անուշ»-ի ստեղծագործական պատմությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հրատարակվել են նրա «Մանուկների ռազմախաղը» (1941թ.), «Շուշանիկ Կուրղինյան» (1955թ.), «Սովետահայ գրականության տարեգրություն 1917-1956» (1957թ.), «Հայ պոեզիան 1917-1920 թվականներին» (1958թ.), «Ազատ Վշտունի» (1959թ.), «Սովետահայ գրականության պատմություն» (հատոր 1, 1961թ.), «Հայ նոր գրականության պատմություն» (հ.3, 1964թ., հ.5, 1979թ.), ««Անուշ»-ի ստեղծագործական պատմությունը» (1975թ.) և այլ աշխատություններ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար