ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Գրականագետ, բանաստեղծ

7 հուլիս, 1907 - 16 փետրվար, 1981

Ծնվել է Արևելյան Հայաստանի Կարսի մարզի Ներքին Բասենի Արմտլու գյուղում։ 1922-24թթ սովորել է Ալեքսանդրապոլի շրջանի Իլխիաբի (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Սարատակ) գյուղի դպրոցում։ 1924-29թթ որպես ուսուցիչ, դպրոցի վարիչ, լուսհրահանգիչ աշխատել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1932թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ 1932-35թթ սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1947-57թթ որպես ուսուցիչ աշխատել է Քանաքեռի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1957-81թթ ավագ գիտաշխատող է եղել ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին գրականության բաժնում։ 1958թ. «Ներսես Շնորհալու շարականները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1969թ. «12-րդ դարի Կիլիկիայի հայ գրականությունը (Ներսես Շնորհալի, Գրիգոր Տղա, Ներսես Լամբրոնացի)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1978թ-ից՝ պրոֆեսոր)։ Հրատարակվել են նրա «Առաջին նվագներ» (1932թ.), «Ներսես Շնորհալի» (1964թ.), «Ներսես Շնորհալի (բնագրեր)» (1969թ.), «Ներսես Լամբրոնացի» (1971թ.), «Ներքին Բասենի ազգագրությունը և բանահյուսությունը» (1974թ.), «Հայրենի եզերք. Բասենի պարերգերը» (1978թ.), «Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ (5-15դդ)» (1980թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար