
Քրիստափոր Հուսիկյանց
Գեղանկարիչ, ճարտարապետ

Ատրպետ
Արձակագիր

Աշոտ Աբրահամյան
Պատմաբան, աղբյուրագետ

Անժիկ Հակոբյան
Արձակագիր, թարգմանիչ

Ռաֆայել Աթոյան
Գեղանկարիչ, դերասան

Մարտին Երիցյան
Ջութակահար, վինագործ

Ալֆոնսո Ավանեսյան
Գեղանկարիչ

Ալբերտ Հովսեփյան
Գեղանկարիչ

Սերգեյ Մուրադյան
Գրաքննադատ

Գևորգ Մարտիրոսյան
Դերասան

Վահագն Գալստյան
Դերասան
ՆԻԿՈԼԱՅ ԱՏԱՐՈՎ

25 օգոստոս, 1907 - 12 սեպտեմբեր, 1978
Նիկոլայ Օթարյան
Ծնվել է Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում: 1928թ. ավարտել է Խեթագուրովի անվան հյուսիս-օսեթյան մանկավարժական ինստիտուտի գրականության բաժինը։ Ստեղծագործել է ռուսերեն։ 1930-48թթ եղել է «Նաշի դոստիժենիա» ամսագրի լրագրող, 1948-56թթ՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթի խմբագրության արձակի բաժնի վարիչը, 1957թ.՝ «Մոսկվա» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նրա «Պատմվածք առաջին սիրո մասին» (1954թ., հայերեն հրատարակություն՝ 1960թ.) և «Կարճ է ամառը լեռներում» գործերը էկրանացվել են։ Հրատարակվել են գրողի «Ներկա ժամանակ» 1939թ., «Մեր գնդում» 1946թ., «Փոքր գետերի նախագահը» 1948թ., «Տաք քամի» 1950թ., «Քո բարի անունը» 1963թ., «Հազարան բլբուլ» 1966թ., «Չեմ ուզում փոքր լինել» 1967թ., «Իսկ ես ձի եմ սիրում» 1970թ., «Կեչու ծառուղու երեք վերստը» 1971թ., «Ոլորված թելը» 1976թ., «Սրով գոտևորված» 1976թ., «Հեռավոր ճանապարհ» 1977թ. գրքերը։ Ռուսերեն է թարգմանել Անահիտ Սահինյանի «Խաչուղիներ» (1967թ.) վեպը։ Մահացել է Մոսկվայում: