Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՀԱԿՈԲ ԶՈՐՅԱՆ

Պատմաբան, տնտեսագետ

25 օգոստոս, 1894 - 6 հուլիս, 1942

Ծնվել է Տրապիզոնի Նահանգի Օրդու գյուղաքաղաքում: 1900-08թթ սովորել է ծննդավայրի, իսկ 1908-12թթ՝ Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում, 1919-20թթ` Լոզանի (Շվեյցարիա) համալսարանի փիլիսոփայության, իսկ 1920-25թթ` Բեռլինի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում, մասնագիտացել սոցիոլոգիայի, քաղաքատնտեսության, փիլիսոփայության ու պատմագիտության մեջ: Սողոմոն Թեհլերյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել Թալեաթ փաշայի սպանությանը (1921թ. մարտի 15֊ին): Ուսանողության տարիներին մասնակցել է Գերմանիայի ուսանողական սոցիալիստական շարժմանը, մասնակցել ՀՕԿ-ի և նշանավոր հայասեր Յոհաննես Լեփսիուսի «Գերմանահայկական ընկերության» աշխատանքներին: 1925թ. Բեռլինի համալսարանում պաշտպանել է ատենախոսոլթյուն և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1926թ. ընտրվել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ, 1931թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1925թ. հրավիրվել է Երևանի պետական համալսարան, որտեղ մինչև 1937թ. դասավանդել է հայ ժողովրդի պատմություն և քաղաքատնտեսություն: 1930-31թթ եղել է Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) տնօրենը (ռեկտոր), 1929-37թթ՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը, 1931-37թթ` պատմության ֆակուլտետի դեկանը: 1927-29թթ համատեղությամբ վարել է նաև Հանրային գրադարանի, 1932-35թթ` Մշակույթի պատմության ինստիտուտի և 1936-37թթ`Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրենի պաշտոնները: Գործուն մասնակցություն է ունեցել մարքսիստ-պատմաբանների հանրապետական ընկերության ստեդծման (1928թ.) աշխատանքներին, եղել նրա առաջին նախագահը: Զգալի է եղել նրա ավանդը պատմաբան մասնագետների պատրաստման գործում: Նրա ուսումնասիրությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը: Նրա գիտական պատկառելի ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն «Արարների հարկային քաղաքականությունը ավատատիրական Հայաստանում» (1927թ.), «Արաբական շրջանում ֆեոդալական Հայաստանի քաղաքի և գյուղի միջև ստեղծված հակադրությունը» (1927-28թթ), «Ֆեոդալական Հայաստանի գյուղացիական շարժումները 10-րդ դարում» (1928թ.), «Արտաշատի, Վաղարշապատի և Դվինի պրոբլեմը» (1935թ.), «Ներդասակարգային պայքարը հայ Արշակունիների թագավորության վերջին շրջանում» (1936թ.) և այլն: Դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ: 1938թ. մարտին մանկավարժ կնոջ (Եսթեր Զորյան) և համալսարանի մի խումբ դասախոսների հետ ձերբակալվել է («պրոֆեսորների գործը»)։ Չորս տարի անցկացրել է ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Մահացել է Սիբիրյան աքսորավայրում՝ անազատության մեջ: Արդարացվել է հետմահու:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար