Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող

13 ապրիլ, 1887 - 19 մայիս, 1985

Ծնվել է Վրաստանի Գորիի գավառի Սուրամ ավանում։ Ութ տարեկանում եղել է կոշկակարի աշակերտ, հետո սովորել է ծխական դպրոցում։ 1907թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և ընդունվել Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտ, որը, սակայն, չի ավարտել։ 60 տարի ուսուցչություն է արել Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ վայրերում։ Նրա երաժշտական ուսուցիչներն են եղել Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան։ Հայերենից թարգմանել է վրացերեն, վրացերենից՝ հայերեն։ Վրացերեն է թարգմանել Խ.Աբովյանի, Րաֆֆու, Ա.Շիրվանզադեի, Գ.Սունդուկյանի, Ա.Իսահակյանի, Դ.Դեմիրճյանի, Նար-Դոսի, Հ.Թումանյանի, Մուրացանի, Ա.Բակունցի, Հ.Քոչարի, Ս.Խանզադյանի, Հ.Շիրազի, Հ.Սահյանի, Սարմենի, Վ.Անանյանի, Ս.Կուրտիկյանի, Վ.Նորենցի, Ծ.Թորգոմյանի, Բ.Սեյրանյանի, Պ.Սևակի, Հ.Հովհաննիսյանի, Վ.Կարենցի, Մ.Ասլանյանի, Գ.Գրիգի և այլոց բազմաթիվ ստեղծագործություններ։ Ապրել է Թբիլիսիում։ Նրա որդիները՝ Արտաշես Դավթյանը և Հրաչիկը (Արչիլ Դավթյան), նույնպես թարգմանիչներ են եղել, այդ պատճառով Թբիլիսում նրանց անվանել են թարգմանչաց ընտանիք: Վրացերենից թարգմանել է Պանտելեյմոն Չխիկվաձեի «Հարկեր» վեպը 1934թ., «Վրաց գրականության ընտիր էջեր» (մի մասը, 1961թ.), Թ.Պերվելիի «Կրակոց կեսգիշերին» (երգիծական պատմվածքներ և նովելներ, Ս.Ավչյանի հետ, 1977թ.) և այլ գրքեր։ 1934թ-ից եղել է Վրաստանի գրողների միության անդամ: Արժանացել է Վրաստանի վաստակավոր ուսուցչի կոչման։ Մահացել է Թբիլիսիում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար