Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԱՍՔԱՆԱԶ ՄՌԱՎՅԱՆ

Պետական գործիչ, հրապարակախոս

21 դեկտեմբեր, 1885 - 23 հոկտեմբեր, 1929

Ծնվել է Ելիզավետպոլում (Գանձակ): 1915թ. ավարտել է Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտը։ 1905թ-ից եղել է Կոմունիստական կուսակցության ակտիվիստներից Երևանում, Բաքվում, Թիֆլիսում, Պետերբուրգում: 1915-17թթ եղել է բոլշևիկյան «Պայքար» թերթի խմբագիրը։ 1917թ. խմբագրել է «Բանվորի կռիվ» թերթը։ 1920թ. նոյեմբերին եղել է ՀԽՍՀ հեղկոմի կազմում, 1921-23թթ՝ ՀԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը, որի առաջին տարում հանդիսացել է Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը։ 1923-29թթ եղել է լուսավորության ժողկոմ և ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալը, միաժամանակ եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրը։ Եղել է նաև ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ։ Մահացել է Երևանում: