ՄԱՐՈ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Արձակագիր

30 նոյեմբեր, 1886 - 30 հուլիս, 1954

Աղավնի Զուրաբյան

Ծնվել է Արևելյան Հայաստանի Կարս քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Գիտելիքներ ձեռք է բերել ինքնակրթությամբ։ 1905թ. տեղափոխվել է Բաքու։ Աշխատել է նավթագործների շրջանում։ Նրա գրական առաջին գործերը տպագրվել են Հակոբ Հակոբյանի նախաձեռնությամբ հրատարակվող «Կարմիր մեխակներ» (1914թ.) ալմանախում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղափոխվել է Թիֆլիս, գործուն մասնակցություն ունեցել Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի աշխատանքներին։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Ապրանքը» (1929թ.), «Թափառաշրջիկ կինը» (պատմվածք, 1929թ.), «Նաստյան» (պատմվածք, 1929թ.), «Դեպի բարձրացող ալիքը» (վեպ, հ.1-2, 1936թ.), «Բարձրացող ալիքը» (վեպ, 1955թ.) գրքերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար