Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԲԱԳՐԱՏ ԲՈՐՅԱՆ

Պատմաբան

19 սեպտեմբեր, 1882 - 10 հունվար, 1938

Ծնվել է Հայաստանի Ներքին Ճամբարակ (այժմ՝ ՀՀ Ճամբարակ քաղաքում) գյուղում: 1913թ. ավարտել է (էքստեռն) Թիֆլիսի առևտրական դասընթացները, 1914թ.՝ Երևանի սեմինարիան, 1922թ.՝ Երևանի մանկավարժական պետական համալսարանի իրավունքի բաժինը: 1903թ-ից եղել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ, 1917թ-ից՝ ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի, ապա՝ ԽՍՀՄ ԿԳԿ անդամ: 1918թ. ապրիլին Ստեփան Շահումյանի հանձնարարությամբ մեկնել է Մոսկվա, բանակցել Վ.Լենինի հետ, օգնություն կազմակերպել Բաքվի կոմունային: Գրել է «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ԽՍՀՄ-ը» (ռուսերեն, հ.1-2, 1928-29թթ) աշխատությունը, որտեղ հայոց պատմության հարցերը քննել է միջազգային դիվանագիտության և իրավունքի տեսանկյունից: Բացահայտել է եվրոպական դիվանագիտության վնասակար դերը, ինչպես նաև Ռուսաստանի գաղութատիրական շահախնդիր քաղաքականությունը Հայկական հարցում՝ Բեռլինի կոնգրեսից (1878թ.) մինչև Լոգանի կոնֆերանս (1922-23թթ), որը կործանարար հետևանքներ է ունեցել հայերի և Հայաստանի համար: 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը բնութագրել է որպես «վատթարագույն» ու «ամենաանամոթ» հաշտությունը Հայաստանի համար՝ Թուրքիան որպես «հեղափոխական գործոն» դիտելու Խորհրդային Ռուսաստանի թելադրված սխալ քաղաքականությամբ: Դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ, անհիմն բռնադատվել է և Մոսկվայում գնդակահարվել, հետմահու արդարացվել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար