Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1990թ. հուլիսի 10-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը: Զուգահեռ երկու տարի սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում: 2008-12թթ սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, 2013-15թթ՝ նույն բաժնի մագիստրատուրայում՝ Սամվել Գալստյանի ղեկավարությամբ: 2007թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծին և ճանաչվել հաղթող: Երգացանկից հայտնի են՝ «Մի լացացնի», «Ախպերս ու ես», «Մի մոռանա քո ազգին» և այլ երգեր: 2014թ. Արա Գևորգյանի և Մհերի հետ թողարկել է «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) հիշատակին: Համերգային շրջագայություններով եղել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Էմիրություններում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և այլ երկրներում: Զուգերգերով հանդես է եկել հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների հետ, նկարահանել է 6 տեսահոլովակ: 2016թ. թողարկել է առաջին՝ «Էլ ետդարձ չկա» ձայնասկավառակը:

 

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար