Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԿԱՐՈ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ջութակահար

20 փետրվար, 1942 - 10 հոկտեմբեր, 1997

Կարապետ Հայրապետյան

Ծնվել է Երևանում: Եղել է ջութակահար, մշակութային գործիչ Ալիսա Ադամյանի ամուսինը: Երաժշտական տաղանդը դրսևորվել է արդեն մանուկ հասակում։ Նվագել է բազմաթիվ գործիքներ։ Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ապա ուսումը շարունակել է Մոլդովայում։ Երիտասարդ տարիներին աշխատել է Հայաստանի կամերային նվագախմբում, իսկ Մոլդովայում ուսանելու տարիներին՝ «Լաուտարի» անսամբլում: Թողարկվել է նրա «Concert In Armenia» (1990թ.), «The Magic Bow» (1994թ.), «Կախարդական ջութակ» (1996թ.), «The Best of Garo Hayrabedian» (1996թ.), «Memories», «Music palace» (1998թ.) երաժշտական սկավառակները: Որպես մենակատար աշխատել է նաև Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական էստրադային նվագախմբում: Որպես ջութակահար նկարահանվել է «Երջանկության մեխանիկա» (1982թ.) գեղարվեստական ֆիլմում: 1990-ական թվականների սկզբին շուրջ 5 տարի ապրել և աշխատել է Բեյրութում: Մահացել է Երևանում: