Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՌՈՒԶԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1978թ. հունվարի 12-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի Պ.Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը: 6 տարեկան հասակից սովորել է Հայրիկ Մուրադյանի երաժշտական խմբակում, այնուհետև` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 1987թ. սովորել է ձայնի պահպանման թիվ 117 հատուկ դպրոցում: 1995-2001թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և երգի ամբիոնում: 2001թ-ից դասավանդում է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում, 2008թ-ից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում: Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում: Երգացանկից հայտնի են՝ «Հայաստան», «Ջանա, ջանա», «Շեկ տղա» և այլ երգեր, զուգերգ Արսեն Գրիգորյանի (Ասո) հետ: Արժանացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն երգ» մրցանակին (2007-10թթ): Արժանացել է նաև Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» (2008թ.) և «Տարվա լավագույն երգչուհի» (2009թ.) մրցանակների: Թողարկել է «Սիրո գիշեր» (2003թ.), «Սպասում եմ» (2006թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար