Սիմոն Ալաջալով

Բեմանկարիչ

Սուրեն Ավչյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Շահե Աճեմյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Արամ Տեր-Ղևոնդյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևշատ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ

Ռուզան Գասպարյան

Դերասանուհի

Մարիա Սահակյան

Կինոռեժիսոր

Ազատ Ղարիբյան

Բալետի արտիստ, պարուսույց

Սյուզաննա Փիրումյան

Բալետի արտիստ

Սոնա Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Պատմաբան

18 փետրվար, 1944 - 25 հուլիս, 2017

Ծնվել է Երևանում: 1961-66թթ սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետում, 1966-72թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում (անգլերեն լեզու), 1968-71թթ՝ Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1972թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անտիկ տիեզերագիտական հայացքների արտացոլումն Անանիա Շիրակացու «Տիեզերագիտությունում» և «Աշխարհացոյց»-ում թեմայով: 1988թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայ-բյուզանդական քաղաքական հարաբերությունները Սասանյան Պարսկաստանի մայրամուտին և Արաբական խալիֆայության սկզբնական շրջանում» թեմայով: 1971-78թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1978-89թթ՝ ավագ գիտաշխատող, մինչև 2010թ.՝ առաջատար գիտաշխատող, 2010թ-ից՝ «Հին դարերի պատմության» բաժնի վարիչը, գլխավոր գիտաշխատող: 1980-2000թթ դասավանդել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում, որտեղ 2000-06թթ եղել է երկրագիտության ամբիոնի վարիչը: Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտում հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերն էին` կապված հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության և հայ առաքելական եկեղեցու վաղ պատմության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների, Արցախի խնդիրների և բազում այլ հարցերի հետ: 2015թ-ից եղել է «Հիմնարար հայագիտություն» անգլալեզու էլեկտրոնային հանդեսի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: հեղինակել է ավելի քան 200 աշխատություններ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար