Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՈՒԽՏԱՆԵՍ

Պատմաբան, եկեղեցական գործիչ

935 - 1000

Ուխտանես Ուռհայեցի, Ուխտանես Սեբաստացի

Եղել է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: Կրթությունն ստացել է Նարեկավանքում՝ աշակերտելով Անանիա Նարեկացուն։ Հմտացել է մատենագիտության և աստվածաբանության մեջ։ Եղել է Սեբաստիայի (մոտ 970-985թթ), հավանաբար նաև Ուռհայի (985թ-ից հետո) թեմակալ առաջնորդ։ Պայքարել է քաղկեդոնականության դեմ։ 980թ. Անանիա Նարեկացու հանձնարարությամբ սկսել է գրել «Պատմութիւն Հայոց» երկասիրությունը, որն ավարտել է մոտ 982թ.։ Երկի առաջին բաժինը կամ հատվածը (բաղկացած է 76 գլխից) կրում է «Պատմութիւն հայրապետաց և թագավորաց Հայոց» խորագիրը։ Առաջին (Ա) գլուխը ընծայական է Անանիա Նարեկացուն, որտեղ նաև խոսվում է երկի ընդհանուր կառուցվածքի և քննարկվելիք հարցերի մասին։ Բուն պատմության շարադրանքը սկսում է Բ գլխից՝ ընդգրկելով մարդկության առաջացման աստվածաշնչյան պատմություններից մինչև Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի գահակալման ու Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանը։ Շարադրած դեպքերին հազվադեպ է ցուցաբերում ինքնուրույն մոտեցում, և այս հատվածի պատմական արժեքը մեծ չէ։ «Պատմութիւն Հայոցի» երկրորդ բաժնում, որը վերնագրված է «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» (բաղկացած է 70 գլխից), մանրամասն անդրադարձել է 6-րդ դարի վերջին և 7-րդ դարի սկզբին հայկական, վրացական և աղվանական եկեղեցիների փոխհարաբերությունների ու հատկապես Հայոց եկեղեցուց Վրաց եկեղեցու բաժանման պատմությանը։ Երկի այս հատվածը եզակի և ճշմարտապատում սկզբնաղբյուր է նշված խնդիրների և ընդհանրապես հայ, վրացի և աղվան ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։ Այս հատվածի շարադրման համար, որպես սկզբնաղբյուր, օգտագործել է «Գիրք թղթոցը», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» երկը, դիվանական վավերագրեր, ժողովրդական բանավոր ավանդապատումներ ու զրույցներ, թուղթ-շրջաբերականներ։ Երկի առաջին և երկրորդ հատվածները պահպանված են թերի։ «Պատմութիւն Հայոցի» երրորդ բաժինը, որ կրել է «Յաղագս մկրտութեան ազգին այնմիկ Ծադն կոչեցեալ» խորագիրը, չի պահպանվել։ Այնտեղ շարադրված է եղել հունադավան հայերի (ծադերի) պատմությունը, նրանց բնակեցրած տարածքի՝ գավառների, քաղաքների, գյուղերի, բերդերի ու վանքերի պատմաաշխարհագրական նկարագիրը։ Պատմական կարևորագույն արժեք ներկայացնող այս հատվածը, որպես սկզբնաղբյուր, օգտագործել է 13-րդ դարի պատմիչ Մխիթար Այրիվանեցին։ Նրա լեզուն պարզ է և սահուն։ «Պատմութիւն Հայոցի» միակ հրատարակությունը կատարվել է 1871թ.՝ Վաղարշապատում։ Մ.Բրոսսեն այն թարգմանել է ֆրանսերեն (Պետերբուրգ, 1871թ.)։ Զ.Ալեքսիձեի թարգմանությամբ վրացերեն է հրատարակվել (հայերեն բնագրին զուգահեռ) երկի երկրորդ հատվածը (Թբիլիսի, 1975թ.)։ Գրքի աշխարհաբար թարգմանությունը (հրտ.՝ 2006թ.) կատարել է հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար