Նշան Միրզա

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Փափազյան

Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար

Գեղանկարիչ, քանդակագործ

Վահրամ Մավյան

Բանաստեղծ, արձակագիր

Լիլի Կարապետյան

Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան

Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՅԱԹԻՊՅԱՆ

Բժիշկ, հրապարակախոս

29 մայիս, 1821 - 21 հոկտեմբեր, 1882

Մարգար Հովհաննես

Ծնվել է Ադրիանուպոլիսում։ Եղել է երգիծաբան Հակոբ Պարոնյանի հորեղբորորդին։ Նախնական կրթությունն ստացել է Ադրիանա­պոլսի ազգային վարժարանում, միջնակարգը` Կ.Պոլսի համայնքային դպրոցներից մեկում։ 1855-61թթ ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ուսումնառության տարիներին ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ (որը նրան անվանում էր բժիշկ Հովհաննես Քյաթիպ) և խանդավառվել նրա հեղափոխական գաղափարներով ու ծրագրերով։ Ընդունել է Ֆրանսիայի հպատակություն։ 1859թ. Փարիզում մասնակցել է Ստեփան Ոսկանյանի «Արևմուտք» պարբերականի հիմնադրմանը։ 1861թ. վերադարձել է Կ.Պոլիս, ապա՝ Ադրիանապոլիս և բժշկությամբ զբաղվել։ 1862թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, բնակություն հաստատել Ֆընդըկլի թաղամասում և բժիշկ աշխատել։ 1862թ-ից Զեյ­թու­նի ապստամբության օրերին եղել է Կ.Պոլսում հիմնադրված և «Մեղու» հանդեսի հրատարակիչ-խմբագիր Հարություն Սվաճյանի գլխավորած գաղտնի «հեղափոխական մարմնի» ղեկավար անդամներից մեկը։ 1862թ. մարտի 14-ին Կ.Պոլսից Միքայել Նալբանդյանին և Սերովբե Թագվորյանին ուղարկած նամակում (որն ընկել է ցարական ոստիկանության ձեռքը) հիշատակվել է որպես կապող օղակ արևմտահայ դեմոկրատների և համաեվրոպական ազատագրական շարժման առաջնորդների միջև։ Հետագայում գրավոր կապ է պահպանել Մ.Նալբանդյանի հետ, մինչև նրա ձերբակալվելը։ Կապեր է ունեցել արևմտահայ դեմոկրատների, Լոնդոնի ռուս վտարանդիներ Ալեքսանդր Հերցենի, Նիկոլայ Օգարյովի, իտալական ազգային ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Մաձձինիի հետ։ 1867թ. ընտրվել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ, ապաէ Կ.Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ և եռանդով մասնակցել ընկերության միջոցառումներին։ 1872թ-ից աշխատել է Կ.Պոլսի Կուլեդիբի թաղամասի Ֆրանսիական հիվանդանոցում, որպես բժիշկ, վիրաբույժ։ Կ.Պոլսում առաջինն է օգտագործել ստերիլիզացման մեթոդը և դրանով գրավել մասնագետների ուշադրությունը։ 1874-78թթ եղել է Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության և Կ.Պոլսի Հայոց Բարեգործական ընկերության ղեկավարության անդամ։ Եղել է Կ.Պոլսի հայ համայնքում սիրված, հարգված և լայն ժողովրդականություն վայելած հասարակական գործիչ։ Իր տունը բուժարանի է վերածել և աղքատ հիվանդների ընդունել։ Վերջիններիս բուժելիս ոչ միայն բուժավճար չի վերցրել այլև, երբեմն դեղի փող է տվել։ Ճանաչված է եղել նաև սուլթանի պալատում ու օտար երկրների դեսպանատներում։ Նրա առաջավոր հայացքները և ժողովրդասեր գործունեությունը թշնամական մթնոլորտ են ստեղծել նրա շուրջը, հատկապես պալատական շրջանակում։ 1882թ. սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ-ի պալատական բժիշկը նրան հրավիրել է սուլթանի հարեմի կանանցից մեկի ծննդաբերությունը վարելու։ Բարեհաջող ծննդաբերությունից՝ մոր և մանկան կյանքը փրկելուց հետո սուլթանը պալատի բժշկապետի պաշտոնն է առաջարկել նրան։ Շնորհակալություն հայտնելով՝ բժիշկը մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը «աղքատների բժիշկ է և կփափագի միշտ այդպես մնալ»։ Այդ մերժումով, փաստորեն, նա վիրավորել է սուլթանին։ Նույն օրը հրավիրվել է մի թուրք փաշայի տուն՝ հիվանդի նայելու, որտեղից չի վերադարձել։ Անհայտ, չպարզված և խորհրդավոր հանգամանքներում նրա՝ վնասվածքներ ստացած և խեղդամահ արված դիակը գտել են Կ.Պոլսի Կադըգյուղ թաղամասի ծովափին։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար