ՄԵՍՐՈՊ ՓԱՓԱԶՅԱՆ

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

15 դեկտեմբեր, 1823 - 3 մայիս, 1891

Մարտիրոս Փափազյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Արտամետ գյուղում: 1841թ. ավարտել է Օրթագյուղի հայոց ազգային վարժարանը (1841)։ Հիսուն տարի մանկավարժական գործունեություն է ծավալել Զմյուռնիայում, Կյումուշխանեում, Կողբում, Փայաջուկում, Վանում, Ագուլիսում, Թավրիզում, Թեհրանում, Բերկրիում և այլ վայրերում։ 1859թ. ձեռնադրվել է քահանա՝ շարունակելով զբաղվել ուսուցչությամբ։ 1882թ. շանակվել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայոց թեմերի առաջնորդական տեղապահի փոխանորդ։ Հիմնադրել է արական և իգական դպրոցներ, որբանոցներ, կրթալուսավորական ընկերություններ։ 1879թ. Թավրիզում ստեղծել է պարսկահայ առաջին թատերախումբը։ Մահացել է Սալմաստի գավառի Հավթավան գյուղում (այժմ՝ Իրանում):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար