Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԿԱՐԱՊԵՏ ՓԱՆՈՍՅԱՆ

Հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ

27 օգոստոս, 1826 - 25 մարտ, 1905

Ծնվել է Կեսարիայում (այժմ՝ Թուրքիայում)։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1841թ. տեղափոխվել է Կ.Պոլիս, զբաղվել արհեստագործությամբ, շարունակել ուսումը տարբեր վարժարաններում։ Շրջելով թուրքահպատակ արաբական երկրների մեծ մասում և Արևմտյան Հայաստանում՝ նվիրվել է թուրքական բռնատիրության ներքո հեծող ժողովուրդների ազատագրական պայքարին։ 1859թ. հիմնել է «Մյունատիի էրճիաս» հայատառ թուրքերեն պարբերականը։ Մասնակցել է Սահմանադրական շարժմանը, պայքարել հայ կղերաամիրայական խավի և սուլթանական կառավարության դեմ, դարձել Կ.Պոլսի «Բարեգործական ընկերություն հայոց»-ի, ապա՝ Մ.Նալբանդյանի հիմնած ընդհատակյա խմբակի անդամ։ Դարձել է Հ.Սվաճյանի մարտական զինակիցը, Լոնդոնի ռուսական պրոպագանդիստների (Ա.Գերցեն, Ն.Օգարյով) գաղափարների տարածողը պոլսահայ գաղութում։ 1862թ. օգոստոսի 1-ին եղել է Կ.Պոլսում սուլթանական կառավարության դեմ ուղղված հայկական ցույցի ղեկավարներից, գաղտնի տպագրել և տարածել է թռուցիկներ։ Զեյթունի 1862թ. ապստամբության օրերին դատապարտել է սուլթանի ջարդարար, քաղաքականությունը, որի համար բանտարկվել է։ 1867թ. ստանձնել է Կ.Պոլսի Սբ. Փրկչի ազգային հիվանդանոցի հոգաբարձուի պաշտոնը։ 1866թ. հիմնադրել է «Մանզումեի էֆքյար» պարբերականը, որտեղ պաշտպանել է արհեստավորության և գյուղացիության շահերը։ Գրել է հակակղերական բնույթի հրապարակախոսական գրքույկներ։ Նրա գրական ժառանգությունը պատշաճորեն չի ուսումնասիրված։ Մահացել է Կոստանդնուպոլսում: